Այս հոդվածում ձեզ ենք ներկայացնում իսպանացի տաղանդավոր լուսանկարիչ Էուխենիո Ռեկուենկոյին, ով Պիկասոյի կտավները վերամարմնավորում է լուսանկարչության միջոցով: Պետք է նշել, որ Ռեկուենկոն բավականին համարձակ է այսպիսի լուսանկարչական նախագիծ իրականացնելու համար, քանի որ այնքան էլ հեշտ չէ անդրադառնալ այնպիսի գեղանկարչի, ինչպիսին Պիկասոն է, ով ոչ միայն կուբիզմի հիմնադիրն է համարվում, այլ նաև այն արվեստագետն է, ով հիմք դրեց մոդեռնիզմին ու փոխեց գեղանկարչության արվեստի ամբողջ ընթացքը:
Պիկասոյի կուբիստական կտավներում կանայք տարօրինակ տեսք ունեն, որտեղ նկարիչը շեշտը դնում է կերպարների աչքերի վրա ու դրանք սյուրռեալիստական ոճով պատկերում:
Լուսանկարչի աշխատանքն իսկապես որ տպավորիչ է: Դիտեք ստորև:








Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



