Երեկ լրահոսովս անցնելիս մի լուր նկատեցի՝ «Նելսոն Ստեփանյանի անվան դպրոցում փոքրիկ ահաբեկիչ է հայտնվել»: Հոդվածը կարդալով միանգամայն տպավորություն էր ստեղծվում, որ մի հատ լկտի ու անդաստիարակ լակոտ անպատճառ ու հաճույքի համար բռնում ու իրա դասարացիներին ա մարմնական վնասվածքներ հասցնում, և նյութն այնպես էր մատուցված, որ քիչ էր մնում ռեֆերենդումով էդ երեխուն դպրոցից հանել պահանջեին: Ծեծ կերած երեխեքի ծնողները հերթ են կանգնած տնօրենի մոտ նույն պահանջով:
Մինչդեռ այսօր կարդում եմ այսօրվա լուրերը ու, ի զարմանս ինձ, բացահայտում եմ, որ էդ երեխու մասին դրական են արձագանքում ոչ միայն նրա ընտանիքի անդամները, այլև նախկին դպրոցի ուսուցիչները ու տնօրենը: Ըստ եղբոր` կոնֆլիկտները սկսել են այն բանից հետո, երբ տեսողության խնդիրներ ունեցող Հարություն Ղազարյանը դասղեկի թույլատվությամբ տեղափոխվել է առաջին նստարան, որպեսզի գրատախտակը տեսնի, իսկ երբ դասղեկը դուրս է եկել դասարանից, դասարանցի տղաները պահանջել են, որ նա այդտեղ չնստի, որովհետև էդ «իրանց ախպոր տեղն ա»... Մի խոսքով, դեռահասական անլուրջ կոնֆլիկտ՝ լուրջ հետևանքներով:
Հիմա ասածս ի՞նչ ա. ո՞նց մեր որոշ լրագրողների բութ գլուխները մտցնենք լրագրողական էթիկա ասվածը: Այ անաստվածներ, դուք բեսեդկի բամբասկոտ պառավներ չեք, որ ինչ լսեք, մի հատ էլ ձեր կողմից համեմելով, ներկայացնեք մյուսներին: Կոնկրետ էս պատմության մասով կարող եմ ասել, որ մինչև կոնֆլիկտի բոլոր կողմերի հետ հանգամանային չզրուցեիք, ինչ-որ փաստեր չպարզեիք, օբյեկտիվ պատկերի մասին գոնե մոտավոր պատկերացում չկազմեիք, իրավունք չունեիք նման միակողմանի հոդվածներ գրելու, այն էլ՝ ակնհայտ կողմնապահ բովանդակությամբ ու պռովոկացիոն վերնագրերով:
Ախր այ խելոքներ, դուք հասկանո՞ւմ եք, որ կարող ա պարզվի, որ իրականում էս երեխեն մեղք չունի, բայց ձեր հերոսական սևագրության երեսից ինքը դեռ երկար ժամանալ կարող է խնդիրներ ունենալ կյանքում: Չի կարելի է էլի տենց բեզալաբեռնի, անսիրտ ու տափուկ լինել: Տենց եք անում, որ լրագրողներին չեն սիրում, էլի:



