Թանկացումների ահազանգեր չկան, բայց տագնապ կաPanorama.am-ը գրում է.

Ամանորին ընդառաջ ընդեղենի ու մի քանի այլ շուկաներում գրեթե ամեն օր է գնաճ արձանագրվում: Այսօր, խանութներում 1 կգ մաքրած ընկույզը տատանվում է 5.500-7000 դրամի սահմաններում, թանկացման տեմպը գնալով կարագանա: Այս շուկայում ինչքան էլ գների բարձրացում նկատվի, այնուամենայնիվ, վերահսկողություն չի իրականացվելու, քանի որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը լիազորված է մոնիտորինգ կատարել այն շուկաներում, որտեղ կան գերիշողներ:

«Ընդեղենի, մրգեղենի, կանաչիի ու մի քանի այլ շուկաներում գերիշխողներ չկան»,-Panorama.am-ին ասաց հանձնաժողովի մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը:

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով, իր ղեկավարած ՀԿ-ն դեռ քաղաքացիներից թանկացումների վերաբերյալ բողոքներ ու դժգոհություններ չի ստացել: Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ թանկացումներ լինում են հատկապես մսի, ընդեղենի, ձվի շուկաներում: Այս տարի միսն էժանացել է, ինչը ոչ թե ուրախացնում է Պողոսյանին, այլ մտահոգում. «Դա շատ տագնապալի է, խոսում է այն մասին, որ գյուղացիները ճարահատյալ ավելի շատ են անասունները մորթում, իսկ դա գյուղատնտեսության անկման պարզագույն օրինակ է»:

ՀԿ նախագահին չի գոհացնում ՏՄՊՊՀ հիմնավորումը, թե հանձնաժողովի ֆունկցիան չէ գերիշխող տնտեսվարողներ չունեցող շուկաներում ուսումնասիրություն կատարելը. «Օրինակ, ասում են հացի շուկայում գերիշխող չկա: Ֆորմալ առումով ճիշտ են, բայց նայեք հացը թխողներն ու վաճառողները շատ են, այսինքն շղթայի վերջին փուլում գերիշխող չկա, բայց առաջին փուլում կա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել