1in.am-ը գրում է.

Ճշտված տվյալներով՝ Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից 60 կմ հեռավորության վրա տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 190-ը տուժել է և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Բորաջան քաղաքից 14 կմ հեռավորության վրա: Բնակելի տների 10-30 տոկոսը վնասվել կամ փլուզվել է: Արդեն վերականգնվել է գազա և էներգամատակարարումը: Իրանի նախագահ Հասան Ռուհանին ցավակցել է տուժածներին:

Իրանում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Օջախը գտնվել է 16.4 կմ խորության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել