«Յուրիկ Վարդանյանի ղեկավարած ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը բավական շռայլ է պետական բյուջեի միջոցները ծախսելիս։ «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այս նախարարությունը վերջերս գնել է 90 հազար դրամ արժողության ճենապակյա, 138-հազարանոց արծաթապատ և 520-հազարանոց փայտյա հուշանվեր՝ յուրաքանչյուրից մեկ հատ։ Բացի այդ՝ այս նախարարությունը թանկարժեք՝ «Աղթամար», «Տոնական» և «Նաիրի» կոնյակներ է գնել։ Իսկ ահա 260 հազար դրամ էլ ծախսել է շնորհավորական բացիկների ձեռքբերման համար. ընդ որում, բացիկները նախարարությունը պատվիրել է ոչ ավել, ոչ պակաս թանկարժեք թղթի վրա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել