1in.am-ը գրում է.
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համընդհանուր համաներման գործողության ժամկետը, որը լրանում է նոյեմբերի 30-ին, երկարացրել է մինչև 2013 թվականի վերջ: Ինչպես հայտնել է SANA գործակալությունը, պետության ղեկավարի հրամանը վերաբերում է զինված ուժերում ծառայությունից խուսափած ու օրենք խախտած դասալիքներին:
Ինչպես պարզաբանել է արդարադատության նախարար Նաջիմ Համադ Ալ-Ահմադը, համաներման երկարացման մասին որոշման հիմքում ընկած է դրանից հնարավորինս մեծ թվով քաղաքացիների օգտվելու հնարավորություն ընձեռելու ձգտումը:
Նրա խոսքով՝ այդ քայլին բնակիչները դրական են արձագանքել: Հոկտեմբերի 29-ից մինչ օրս մեկ ամսում հազարավոր մարդիկ են կամավոր հանձնվել իշխանություններին: Նախարարի խոսքով՝ նման արձագանքի պատճառը սիրիական բանակի հաղթանակներն ու բնակչության մեծ մասի կողմից դավադրության վտանգի ու ողջ տարածաշրջանի համար դրա հետևանքների գիտակցումն է:
Սիրիացի փորձագետները նշում են, որ համընդհանուր համաներումը կարևոր քայլ է լայն ազգային երկխոսության ճանապարհին: