Պատմական հզոր Հայաստան, այնքան հզոր, որ անգամ Ալեկսանդր Մակեդոնացին, չփորձեց գրավել,այլ շրջանցեց Հայաստանը,նախընտրելով բարեկամությունը հայերի հետ:Այդ հզոր պետությունը ստեղծեց Տրդատ թագավորը և հենց նրա օրոք, չորրորդ դարում հայ ժողովուրդը ընդունեց քրիստոնեությունը:
Ծովից ծով թագավորություն ստեղծած Տրդատի գիտակցության վրա այնպես ազդեց քրիստոնեությունը, որ նա որոշեց կատարած գործերի համար անմիջապես թողություն ստանալ Տեր Աստծո կողմից:
Տարածաշրջանի հզորորագույն պետության թագավոր Տրդատն իր թագը և սուրը փոխարինելով խաչով,գնաց ապաշխարելու Մանիա Այրում: Երկրում սկսվեց վանքերի համատարած կառուցումը,քրիստոնեական սկզբունքների, (պոստուլատների), մասսայական տարածումը ի վերջո դրանք հանգեցրին հզորագույն պետության կործանմանը:Հայաստանում ազգաբնակչության զգալի մասը երկրի պաշտպանության սուրբ գործը տեսնում էր Տեր Աստծուն ապավինելու մեջ:
Սակայն, երբ զարթնում է հայ մարդու մարտնչող գենը,թշնամին ստանում է Վարդան սպարապետ, Սարդարապատ, Արցախյան հերոսամարտ:
Ժամանակ առ ժամանակ բռնկվում է վանքեր կառուցելու տենդը՝ մեր օրերում: Ահա անմահ Ջիվանու վկայությունը.
Մի նոր քաղաք տեսա՝ ժամի սիրահար,
Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։
Այսօր նույնպես վանքերի շինարարությունը դարձել է մոդայիկ զբաղմունք, կատարիր ցանկացած մեղք,կառուցելով եկեղեցի՝ անհապաղ մեղքերիդ թողություն կստանաս:Արդյո՞ք ավելի Աստվածահաճո գործ չէ բնակարաններ կառուցել հազարավոր անտունների համար,որոնք ձմեռը լինելու էն դրսում: Որբ երեխաները,հաշմանդամները,ծերանոցները շատ ավելի Աստվածահաճո են,քան ամեն գյուղում երկու եկեղեցի կառուցելը:
Քրիստոնեական սկզբունքները մենք մտցրել ենք դպրոց, բանակ, կառավարություն,արդյո՞ք դա չի դեֆորմացնում ի ծնե խիզախ հայ մարդու գիտակցությունը:Եթե հարվածում էն մի այտիդ՝ երկրորդն էլ դեմ տուր:
Հայերիս մոտ սովորություն է դարձել ավետարան դնել երեխայի բարձի տակ:
Մեծն Հ.Շիրազ
Բայց դե գլխիս տակ,սուր դներ մայրս
Չեր հիվանդանա և Մասիս սարս:
Նպատակս Աստծո գոյության ժխտումը չէ, սակայն լավ կլինի, երբ ամեն ինչ լինի չափի և նպատակահարմարության սահմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել