1in.am-ը գրում է.

Բեյոնսեի պաշտոնական ներկայացուցիչները հերքել են մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ 2009 թ. Եգիպտոսում երգչուհուն թույլ չեն տվել այցելել բուրգեր՝ նրա անբարեկիրթ վարքի պատճառով` հաղորդում է spletnik.ru-ն:

«Ոչ մի նման բան նրա հետ տեղի չի ունեցել: Վերջին անգամ նա Եգիպտոսում եղել է 2009 թ.՝ համաշխարհային շրջագայության ժամանակ: Սակայն այս դեպքը բացահայտ սուտ է»,- ասել են նրանք:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի պատմական արժեքների հարցերով նախկին նախարար Զահի Հավասը նշել է, որ 2009 թ.երգչուհու համար անհատական էքսկուրսիա է կազմակերպվել, որից նա չափազանց ուշացել է, և երբ ինքը հորդորել է ներողություն խնդրել, երգչուհին նույնիսկ «բերանը չի բացել»: Բացի այդ, նրա թիկնապահն արգելել է լուսանկարչին նկարել Բեյոնսեին, մինչդեռ լուսանկարիչն իր աշխատանքի բերումով պետք է նկարեր բոլոր զբոսաշրջիկներին: Այդ ժամանակ Հավասը Բեյոնսեին անվել է «հիմար » և խնդրել է հեռանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել