Tert.am-ը գրում է.
Արամ Խաչատրյանի 110-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում Սանկտ Պետերբուրգում և Լոս Անջելեսում հյուրախաղերից վերադարձել է Հայաստանի կամերային երգչախումը:
Tert.am –ի հետ զրույցում երգչախմբի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանն ասաց, որ Սանկտ Պետերբուրգում ամեն ինչ նորմալ է ընթացել, սակայն Լոս Անջելեսում ծագել են մի շարք տեխնիկական խնդիրներ:
«Այդ խնդիրները միտումնավոր էին ստեղծվում: Մենք անցած տարի հանդիպում ունեցանք ԱՄՆ-ում Հայաստանի հյուպատոսի հետ (հիմա արդեն՝ նախկին), ով տեղեկացավ մեր ծրագրերի մասին: Դրանից անմիջապես հետո ինքն էր նախաձեռնել Արամ Խաչատրյանի 110-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում միջոցառումների կազմակերպումն ու մեծ դրամահավաքներ արել: Մի ճղճիմ համերգ էր կազմակերպել հայտնի սրահներից մեկի նախասրահում, երկու–երեք երաժիշտ էին հրավիրել: Եվ հետո ողջ տարին մի դահլիճի փոքր անկյունում հայտարարված էր եղել հոբելյանական տարի: Երբ դրանից հետո դիմում էին մարդկանց՝ օժանդակության համար, ասում էին՝ «մենք դրա համար մեծ գումարներ ենք վճարել»,-պատմեց Արմեն Արաբյանը:
Նրա խոսքով՝ նման համերգների կազմակերպումն առանց հովանավորների հնարավոր չէ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



