1in.am-ը գրում է.
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն այնքան է սիրում Քիմ Քարդաշյանին և իրենց չորս ամսական դստերը, որ անընդհատ նրանց թանկարժեք նվերներ է մատուցում, տիտղոսներ և հաճոյախոսություններ է շռայլում` հաղորդում է 7days.ru-ն:
Վերջերս ռեփերն իր հարսնացուին անվանել է աշխարհի «ամենակատարյալ կանանցից մեկը» և հավելել, որ նա Միշել Օբամայից ազդեցիկ է: Իսկ այժմ Քանյեն որոշել է իր դստերը համեմատել Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջի հետ:
Նա հայտարարել է, որ իր դուստրը հազար անգամ ավելի հայտնի է, քան արքայազն Ջորջը: Ռեփերը չի ամանչել հիշատակել նաև իր անձը: Նա իրեն անվանել է «սերնդի ձայն» և համեմատել Շեքսպիրի հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_233840.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել