Սկզբում Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց: Իսկ երկիրը անձև ու դատարկ էր: Եվ խավար կար անդնդի վրա, և Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա: Եվ Աստված ասաց` լույս լինի, և լույսը եղավ: Աստված տեսավ, որ լույսը բարի է. Եվ Աստված լույսը բաժանեց խավարից: Եվ Աստված լույսը ցերեկ անվանեց, իսկ խավարը` գիշեր:
Եվ իրիկուն և առավոտ եղավ` առաջին օրը: Եվ Աստված ասաց` ջրերի մեջտեղը հաստատություն լինի, որ ջրերը ջրերից բաժանի: Եվ այնպես եղավ: Եվ Աստված հաստատությունը կոչեց երկինք և իրիկուն եղավ և` առավոտ` երկրորդ օրը: Եվ Աստված ասաց երկնքի գտնվող ջրերը մեկտեղ հավաքվեն և ցամաքը երևա: Եվ այնպես եղավ: Եվ Աստված ցամաքը կոչեց երկիր և ջրերի զանգվածը կոչեց ծով:
Եվ Աստված տեսավ, որ բարի է: Եվ Աստված ասաց` երկրի վրա կանաչ խոտ բուսնի, սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ, որ պտուղ տա իր տեսակի պես, որի սերմը իր մեջ լինի երկրի վրա: Եվ այնպես եղավ: Եվ երկիրը կանաչ խոտ հանեց` սերմ տվող խոտ իր տեսակի տեսակի պես և պտղաբեր ծառ, որի սերմը իր մեջ էր, իր տեսակի պես: Եվ Աստված տեսավ, որ բարի է: Եվ իրիկուն եղավ և առավոտ` երրորդ օրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել