1in.am- գրում է.
Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզի անձնական կյանքում կարծես թե ամեն ինչ հարթվում է: Թոմը ոչ միայն նոր ընկերուհի ունի, այլ ցանկանում է ամուսնանալ, երեխա ունենալ և վայելել ընտանեկան կյանքը:
Ինչպես հաղորդում է Grazia ամսագիրը, Քրուզը հանդիպում է դերասանուհի Լորա Պրեպոնի հետ, ով ևս հետաքրքրվածէ սայենտոլոգիայով:
Չնայած զույգը վաղուց է ծանոթ, նրանց հարաբերությունները միայն հիմա են ռոմանտիկ բնույթ ստացել: Շշուկների համաձայն` Թոմը լրջորեն հետաքրքրված է Լորայով և նույնիսկ ծրագրում է ամուսնանալ նրա հետ:

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_233795.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել