1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է հղել թիմի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին, ով անցկացրած 17 խաղում խփել է 5 գոլ ու կատարել նույնքան գոլային փոխանցում:

«Մխիթարյանը ֆուտբոլիստ է, ով ի զորու է արդյունք ապահովել թիմի համար: Միկին շատ բան է սովորել այս ընթացքում:

Ընդ որում՝ այդ գործընթացը նրա մոտ ավելի հաջող է, քան վերջին տարիներին մեր մյուս նորեկների մոտ: Սպասենք և հուսանք, որ նա գերազանց կխաղա բոլոր հանդիպումներում»,- հայտարարել է Կլոպը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել