Tert.am-ը գրում է.
Վիլնյուսում ընթացող ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների Արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ա.Զաքարյանը ելույթ է ունեցել։ Ստորև ներկայացնում ենք այն։
Հարգարժան գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Նախ և առաջ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել լիտվական կողմին Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ այս կարևոր միջոցառման` ԵՄ խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հանդիպման և Հանուն ժողովրդավարության խորհրդարանական ֆորումի կազմակերպման, բարձրակարգ ընդունելության և հյուրընկալության համար:
Շատ հաճելի է գտնվել այս հիասքանչ քաղաքում, մասնակցել այս հանդիպմանը և
Ներկայացնել մեր տեսակետները Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ:
Կփորձեմ հնարավորինս հակիրճ լինել և ամփոփել Հայաստան-ԵՄ համագործակցության վերջին շրջանի զարգացումները:
Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության կարևոր գործընկերներից մեկն է: Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության բնագավառներում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումները Հայաստան-ԵՄ համագործակցության առանցքն են կազմում: «Արևելյան գործընկերություն» գործիքը կարևոր նախաձեռնություն է, որը ներառում է անդամ պետություններում իրականացվող բազմաթիվ գործողություններ` ընտրությունների, դատական բարեփոխումների, կոռուպցիայի և կիբեր-հանցագործության դեմ պայքարի վերաբերյալ:
Հայաստանը նպատակ ունի շարունակել իր համակողմանի, փոխշահավետ համագործակցությունը Եվրոպական միության հետ: Արևելյան գործընկերության նախաձեռնության մեկնարկից ի վեր և նույնիսկ առաջ, մենք հայտարարել ենք և հայտարարում ենք, որ ձգտում ենք ունենալ հնարավորինս սերտ և հնարավորինս լայնածավալ հարաբերություններ Եվրոպական միության հետ: Այս
քաղաքականությունը շարունակական է լինելու է և ՀՀ Նախագահի մասնակցությունը Վիլնուսյան գագաթնաժողովին դրա վառ ապացույցն է:
Մեր երկրի կառավարությունը լայնամասշտաբ բարեփոխումներ է իրականացրել,
որոնք ուղղված են ժողովրդավարական կառույցների, օրենքի գերակայության,
արդյունավետ կառավարման ամրապնդմանը, մարդու իրավունքների և հիմնարար
ազատությունների պաշտպանությանը, համապատասխան օրենսդրության բարեփոխմանը, դատական համակարգի անկախության խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության դերի ընդլայնմանը:
Բարեփոխումների իրականացման գործընթացներում Հայաստանը կարևորություն է տալիս մարդկային շփումներին, շարժունակության ապահովման խնդիրներին, որոնք հատկապես նպաստում են արժեքային և մշակութային դաշտերի ամրապնդմանը: Այս համատեքստում ուրախ եմ նշել, որ թե Եվրոպական խորհրդարանի, թե Ազգային Ժողովի կողմից արդեն վավերացվել են «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ