Մի փոքրիկ գազանանոցում, արջին պահում էին այնպիսի նեղ վանդակում, որ նա կարողանում էր միայն մի կողմի վրա չորս քայլ անել, հետո շուռ գալ և չորս քայլ էլ հետ գալ:
Այսպես նա քայլում էր վանդակում օրերով:
Այցելուները կարեկցում էին արջին և ասում՝ Ինչքան երջանիկ կլինի նա, եթե ազատության մեջ լինի:
Ժամանակն անցավ, գազանանոցը որոշեցին վերանորոգել և բոլոր կենդանիների համար մեծ և ընդարձակ մետաղավանդակներ պատրաստեցին: Այնտեղ շատ կանաչ կար, իսկ արջի վանդակում՝ նույնիսկ լողավազան:
Գազանանոցի աշխատողները մտածում էին, որ երբ արջին տեղափոխեն այնտեղ՝ իր նեղ վանդակից, նա շատ կուրախանա:
Եվ ահա, երկար սպասված օրը եկավ: Արջին մտցրեցին մի շատ նեղ վանդակ, որով տեղափոխեցին իր նոր կացարանը:
Նույնիսկ գտնվելով տեղափոխման վանդակի մեջ, արջը հնարամտորեն կարողանում էր իր պարտադիր չորս քայլերն անել:
Վերջապես նրան բաց թողեցին իր նոր, ընդարձակ վանդակում: Արջը զգուշությամբ նայեց շուրջը, զգուշությամբ քայլ արեց, երկրորդը, երրորդը, չորորդը…
Եվ շրջվելով նորից արեց չորս քայլ դեպի հետ:
Նա այդպես էլ չհասկացավ, որ հիմա վանդակի ճաղերը, որոնք նախկինում սահմանափակում էին նրա ազատությունը, գոյություն ունեն միայն իր երևակայության մեջ: Սակայն նրա հիշողության մեջ եղած ճաղերն ավելի ամուր դուրս եկան իրական ճաղերից:
Այդպես էլ արջը մինչ այսօր քայլում է իր ահռելի վանդակում՝ չորս քայլ առաջ և չորս քայլ հետ:
Ռեմեդիոս Վարո «Ֆենոմեն»