1in.am-ը գրում է.

Մեծ աչքերով գեղեցիկ դերասանուհի Ամանդա Սեյֆրիդը խաղացել է մի շարք ֆիլմերում և խոսել է դրանցից մի քանիսի մասին, գրում է wmj.ru-ն.

Ամանդա Սեյֆրիդը՝ «Ժամանակ» ֆիլմի մասին. «Ինձ առաջին հերթին գրավեց ֆիլմի գաղափարը. Ես երբեք նման բան չէի արել, նորություն էի փնտրում: Ֆիլմի սցենարը բանի նման չէր: Ամեն օր նկարահանումների ժամանակ ստիպված էինք լիովին ներդրվել, ատրճանակով մի քանի կմ վազել և հնարքներ անել: Արդյունքում մենք ստացանք աշխարհի ամենադինամիկ ֆիլմը»:

Ամանդա Սեյֆրիդը՝ «Ժամանակ» ֆիլմում իր հերոսուհումասին. «Նա ապրում է ձանձրալի կյանքով, նա ունի ամեն ինչ՝ փող, ժամանակ… Բայց նա երիտասարդ է, արկածներ է ուզում, ուզում է դուրս գալ հոր ազդեցությունից, որն ամեն ինչ ղեկավարում է: Հետո հանդիպում է գլխավոր հերոսին, որը, կարծես, քայլող խնդիր է, բայց աղջիկն այլընտրանք չունի»:

Ամանդա Սեյֆրիդը՝ Ջասթին Թիմբերլեյքի մասին. «Ջասթինը հրաշալի է մտել դերի մեջ: Իրականում ֆիլմը շատ ուրախ է»:

Ամանդա Սեյֆրիդը՝ դերասանական վարպետության մասին. «Ես նախանձում եմ մարդկանց, որոնք կարող են խաղալ իրենցից տարիքով զգալիորեն մեծ կերպարներ: Ես միշտ փորձում եմ ընտրել ինձ ոչ նման կերպարներ, դա միշտ հետաքրքիր է… Բայց կարծում եմ՝ անհավանական է քեզնից 20 տարի ավել ապրած մարդու դեր խաղալ»:

Ամանդա Սեյֆրիդը՝ իր կյանքի սկզբունքների մասին. «Պետք է միշտ հետևել բնազդներին, իրերն ընդունել այնպես, ինչպիսին դրանք կան, և միևնույն ժամանակ,ապրել այդ նույն պահով՝ բանականությունը չառանձնացնելով զգացմունքներից: Ես կուզեի ավելի հաճախ լսել իմ բնազդներին, բայց միշտ չէ, որ դա ստացվում է»:

Ամանդա Սեյֆրիդն՝ իր գաղտնիքների մասին. «Պետք է խոստովանեմ, որ հագուստ չեմ սիրում: Առանց հագուստի ես ինձ ավելի լավ եմ զգում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել