Esem.am-ը գրում է.
Բրյուսովում երգիչ Անդրեին հյուրընկալելը ավանդույթ է դառնում : ) Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների աժիոտաժի պատճառն այսօր կրկին Անդրեն էր: «Բաց ամբիոն» հանդիպում-միջոցառումների շրջանակներում Անդրեն բրյուսովցիներին պատմեց իր ստեղծագործական նորությունների և ԵՊԼՀ-ի ուսանողական խորհրդի հետ համագործակցության մասին: Պարզվում է`Անդրեի կատարմամբ վերջերս հանդիսատեսին ներկայացրած «Սարի աղջիկ» երգը փոքրիկ նախապատմություն ունի, որն անմիջականորեն կապված է հենց բրյուսովցիների հետ: Նրանց` ԵՊԼՀ-ի մագիստրատուրայի տեղեկատվության հանրային հաղորդակցման տեխնոլոգիաներ բաժնի ուսանողների մասնակցությամբ ստեղծվել էր «Սարի աղջիկը հայկական երգ է» նախաձեռնությունը, որին միացել էր նաև Անդրեն: Վերջինս ձայնագրել է երգի իր տարբերակը, որին հաջորդել է նաև տեսահոլովակը, որի պրեմիերան կլինի օրերս: Նշենք, որ երգի գործիքավորման հեղինակն էլ Նիկ Էգիբյանն է:

Անդրեն ուրախությամբ նշեց, որ արդեն մի քանի տարի է` տարբեր առիթներով համագործակցում է ԵՊԼՀ-ի ուսանողական խորհրդի հետ և հպարտանում է, որ աղջիկներն այդքան ակտիվ գործունեություն են ծավալում` ցավով ավելացնելով, որ ադրբենջանցիները առիթը բաց չեն թողնում «Սարի աղջիկ» երգը որպես ազգային երգ ներկայացնելու: «Այս համագործակցության նպատակը բոլորին ապացուցելն է, որ «Սարի աղջիկ» երգը հայկական ժողովրդական երգ է»,- ընդգծեց Անդրեն: Անդրեն և բրյուսովցիները նաև միասին կատարեցին «Սարի աղջիկը»:

ԵՊԼՀ-ի ակտիվիստներն էլ նշեցին, որ բուհի իրենց ավանդական զանգի փոխարեն որոշ ժամանակ կհնչի «Սարի աղջիկ» երգը Անդրեի կատարմամբ: Իսկ Անդրեն մեծ հաճույքով առաջարկեց գալ և ամեն դասամիջոցին կենդանի կատարմամբ երգել այն:

Ուսանողների հետ հանդիպմանը երգիչն անկեղծորեն պատասխանեց ուսանողների բոլոր հարցերին` հայտարարելով նաև, որ սիրահարված է ու մի պահ լռությունից հետո զարմացավ իր անկեղծությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ