TumblrՉի դադարում զարմացնել այն փաստը, որ գեղեցիկ ու տաղանդավոր կանանց կյանքը լի է տխուր պատմություններով: Եվ այստեղ հարց է ծագում` ի՞նչ չեն գտնում տղամարդիկ գեղեցիկ ու տաղանդավոր կանանց մեջ:

Այն ժամանակ, երբ մենք տանջում ենք մեզ դիետաներով, ֆիթնեսով, տոննաներով հագուստ և կոսմետիկա ենք գնում, ուժեղ սեռի ներկայացուցիչները փորձում են մեր մեջ գտնել այն ներքին կրակը, որ իրենց կպահի մեր կողքին:

Եվ այսպես, ինչպիսին պիտի լինի կինը, որ գրավի տղամարդուն:

Ինքնավստահ

Տղամարդուն առաջին հերթին կհետաքրքրի այն կինը, որ վստահ է իր ուժերի, արտաքինի և հնարավորությունների վրա, քան այն կինը, որ անընդհատ կարիք ունի ինքնահաստատման: Նորմալ է, որ կինը փնտրում է ամուր թիկունք, բայց դրա հետ մեկտեղ, նա ինքը պետք է ինքնուրույն լինի:

Հումորի լավ զգացումով

Տղամարդիկ նախընտրում են լավատես կանանց: Այն կինը, որ կարող է ծիծաղել և ծիծաղեցնել, ով չի հուսահատվում փոքրիկ խնդիրներից և միշտ լավ տրամադրություն ունի, միանշանակ գրավում է տղամարդուն:

Խնամված

Ձեր հաճելի բնավորությունը, արժեքների մաքրությունը, կրթությունը և մնացյալ այլ արժանիքները միանշանակ հիանալի են, բայց տղամարդիկ ցանկանում են, որ այդ ամենը ամփոփված լինի գեղեցիկ արտաքինի մեջ: Խնամված արտաքինը, գեղեցիկ քայլվածքը գրավում են տղամարդկանց:

Հասկացող

Տղամարդիկ փնտրում են այնպիսի կնոջ, ով կընդունի նրան այնպիսին, ինչպիսին նա կա: Այն կինը, ով կսիրի տղամարդուն իր թերություններով և տարօրինակություններով հանդերձ, կօգնի տղամարդուն հաղթահարել իր բարդույթներն ու վախերը, կոգեշնչի հաջողության: Տղամարդիկ խոստովանում են, որ ժամանակակից կանանց մեծ մասը ձգտում է իր կողքին տեսնել ինքնաբավ սուպերհերոսի՝ մի պարկ փողով, բայց նման տղամարդիկ շատ հազվադեպ են պատահում:

Կայացած անձնավորություն

Մանկան թոթվանքը կարող է հաճելի լինել միայն ժամանակ առ ժամանակ. տղամարդիկ սիրում են ադեկվատ հայացքներով կանանց, ովքեր ունակ են նորմալ զրույց վարել: Տղամարդիկ միշտ ընտրում են հասուն կանանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել