1in.am-ը գրում է.

ԱՄՆ Արևելյան ափին Գոհաբանության տոնի նախօրեին հետաձգվել է ավելի քան 6 հազար չվերթ, չեղյալ են հայտարարվել 271-ը: Պատճառը եղանակային վատ պայմաններն են՝ հայտնում է CNN-ը: 

Չվերթները չեղյալ հայտարարելու մեջ առաջատարը Cape Air ավիաընկերությունն է, որը չեղյալ է հայտարարել 79 չվերթ: 

Գնացքներն իրենց աշխատանքը չեն դադարեցրել: 

Ձնաբքի ու ձյան պատճառով ճանապարհներին իրավիճակը ավելի բարդ է՝ քաղաքային մայրուղիներին տեղի են ունենում բազմաթիվ վթարներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել