Եվ այսպես, նա հրավիրել է քեզ առաջին ժամադրության: Նախապես հուզվում ես, պատրաստվում և երազում ձեր համատեղ երջանկության մասին: Բայց մի շտապիր և ուշադիր եղիր:

Ուշացում

Բոլորս էլ ուշանում ենք: Պատճառները կարող են լինել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ: Բայց եթե տղան իրեն թույլ է տալիս ուշանալ առաջին ժամադրությունից, իսկ գալուց էլ ներողություն չի խնդրում, ուրեմն միանգամից հեռացիր: Նա չի գնահատում քեզ և արժանի չէր քո սպասելուն:

Խմիչք

Առաջին ժամադրությանը տղան պատվիրում է մի շիշ գինի: Դրա հետ մեկտեղ ինքը քիչ է խմում, բայց անընդհատ լցնում է քո բաժակը: Դա վտանգավոր նշան է: Թույլ չտաս ինքդ քեզ հարբել և հեռացիր որքան հնարավոր է շուտ:

Տարօրինակ վարք

Տղայի տրամադրությունն անընդհատ փոխվու՞մ է: Նա հանգիստ է, հետո սկսում է անհանգստանա՞լ: Քո առջև անհավասարակշռված մարդ է:

Կանանց սիրահար

Եթե առաջին ժամադրության ժամանակ տղան շատ է խոսում այլ կանանց մասին, դա վատ նշան է: Քեզնով հիանալու փոխարեն՝ նա կրքոտ նկարագրում է իր նախկիններին: Նա դեռևս պատրաստ չէ լուրջ հարաբերությունների:

Ձեռքերին ազատություն է տալիս

Նա կարող է խոսել տարբեր թեմաներից, պատմել իր աշխատանքի մասին, բայց դրա հետ մեկտեղ անընդհատ դիպչել քեզ: Նրա մտքին միայն մի բան կա:

Ի՞նչն է վատ քո մեջ

«Չէր խանգարի մազերդ երկարացնեիր», «Ես սիրում եմ մեծ կրծքով աղջիկների», «Ինչո՞ւ չես ավելի վառ գույնի հագուստ կրում»: Ինչի՞դ է պետք մեկը, ով անընդատ նկատում է միայն թերություններդ:

Անփույթ

Առաջին ժամադրությանը նա անփույթ է հագնվել, մոռացել է լվացվել, սափրվել և սանրվել, իսկ ուտելիս իրեն փնթիի պես է պահում:

Չափից դուրս աշխատասեր

Առաջին ժամադրությանը նա խոսում է միայն իր աշխատանքի մասին: Մի ժամվա ընթացքում հասցնում է քեզ ծանոթացնել իր աշխատանքի բնույթին, մրցակիցներին և ֆինանսական դժվարություններին: Բացի այդ` նա անընդհատ զանգեր է ստանում: Հիշիր` նա արդեն ունի սիրած կին, և դա իր աշխատանքն է:

Ո՞վ է վճարում

Նա տանում է քեզ թանկարժեք սրճարան, իսկ հետո պարզվում է, որ բավականաչափ գումար չունի և խնդրում է քեզ ավելացնել: Կամ պարզվում է, որ դրամապանակը տանն է թողել: Հիշիր, որ նման իրավիճակները կարող են կրկնվել:

Ժամանակ չկա

«Ես ընդամենը կես ժամ ունեմ», «Ներիր, պետք է վազեմ», նման արտահայտությունները չպետք է հնչեն առաջին ժամադրությանը: Եթե նա չի կարողանում ժամանակ հատկացնել հանդիպման համար, ապա ի՞նչ ապագայի մասին է խոսքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել