1in.am-ը գրում է.
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը դեմ է Շոտլանդիայի՝ ԵՄ անդամակցությանը, եթե այդ երկրի բնակիչները քվեարկեն անկախության օգտին՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա հիշեցրել է ԵՄ կանոնների մասին, ըստ որոնց՝ եթե ԵՄ անդամ երկրի որևէ մաս դառնում է անկախ, այն մնում է միության կազմից դուրս:
Շոտլանդիայի անկախության հարցով հանրաքվեն նշանակված է 2014-ի սեպտեմբերի 18-ին: Եթե քաղաքացիները քվեարկեն Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու օգտին, Շոտլանդիային ԵՄ ընդունելու համար կպահանջվի միության անդամ բոլոր 28 երկրների համաձայնությունը:
Վերլուծաբանների կարծիքով՝ Իսպանիայի վարչապետի հայտարարությունը քողարկված նախազգուշացում է Կատալոնիայի ինքնավար շրջանին, որտեղ տեղական իշխանությունները ևս ուզում են անկախության հարցով հանրաքվե անցկացնել: