Այսօր որոշեցի խաղալ քեզ հետ: Այսօր ես արթնացա, և հիշո՞ւմ ես մեր «անցած օրերը»: Որոշել եմ այսօր նույնն անել, ինչ մենք միասին մի ժամանակ: Կվերցնեմ հեռախոսը և քեզ էլ ինձ հետ կարթնացնեմ:
- Հա՜, զարմացա՞ր:
Ինչո՞ւ է նա հիշել ինձ:
Ցավն այն է, որ քեզ չէի մոռացել, այդ դու ես, որ անունս թողել ես անցյալում՝ չհասկանալով, որ անցյալն էլ է հյուր գալիս:
Եկ այս օրվան անուն տանք՝ ես և դու: Դու ասա անցյալից հյուր իսկ ես կասեմ, որ քեզ այս օրվանից ուղարկում եմ անցյալ:
Նայում եմ պատից կախված և լուռ իր գործն անող ժամացույցին, որն այսօր իմ ընկերն է:
-Արդեն ժամն է:
Ես ճանապարհ ընկա: Քայլում եմ գեղեցիկ աշնանային փողոցով:
Չէ՜ այսօր դու չես իմ հյուրը, այսօր ես պետք է քեզ հիշեցնեմ մեր «անցած» ամե՜ն օրը:
Արդեն դուրս ես գալիս տանից, իսկ ես ինչպես մի ժամանակ սպասում եմ քեզ:
-Մոտեցա և ամու՜ր գրկեցի:
Այս ինչ է, ի՞նչ է կատարվում, ես արդեն քո գրկում չեմ զգում այն, ինչ միշտ եմ զգացել: Մի՞թե արդեն օտար ես ինձ:
Բայց դու լու՜ռ ես, չես հասկանում ինչ է անում այւս անցյալի հյուրը:
Բայց գիտե՞ս՝ ես քո աչքերում կարդացի այդ կարոտը: Ասես այսքա՜ն ժամանակ սպասել ես, որ նորից գիրկս առնեմ քեզ: Ցավոք, ես էլ էի այդպես մտածում մինչ այս պահը: Ես քո աչքերում կարդացի այն, ինչը չէի սպասում, իսկ ինձ ՝ ինձ ուղղակի թուլացրեց այս օտարության զգացումը:
Հիմա քայլում եմ այս օտա՜ր թվացող փողոցով, որը մի ժամանակ մեզ իր գիրկն էր վերցրել:
Արդեն գալիս եմ, որ գնանք զբոսնելու:
-Ի՞նչ է չես գա:
Զարմանալի հստակությամբ համաձայն եղար զբոսնել ինձ հետ:
Հիմա ինձ հանգիստ չի տալիս այս օտարության զգացումը: Դու ինձ արդեն օտար ես, իսկ քո աչքերում տեսնում եմ մի մե՜ծ կարոտ:
Ցավոք, դա արդեն միայն քոնն է, այդ գեղեցիկ զգացումը, որը մերն էր քեզ դարձրեց օտար: Բայց գիտե՞ս ես էլ քեզ կստեմ, դու կհավատաս, որ այս անցյալի հյուրը ցանկանում է դառնալ հիմա, այժմ և միշտ քոնը: Կստեմ և կապրեմ այդ ստով, այն քեզ դուր է գալիս: Դուր է գալիս անգիտակցաբար: Չէ որ ես էլ չէի մտածում, որ դու ինձ ստում ես, և դա ինձ դուր էր գալիս, ցավո՜ք անգիտակցաբար:
Քայլում ենք հիմա ես և դու ՝ դու ինձ օտար, ես քեզ հարազատ:
Գեղեցիկ է: Հիմա ես զգում եմ այն ինչ դու այն ժամանակ:
Երբեք չէի մտածի, որ այս սուտը ինձ շունչ կտա, կապրեմ այդ ստով: Հիմա արդեն դու ես ինձ անցյալից հյուր: Ես քեզ համոզեցի, համոզեցի այն, ինչ դու էիր ինձ համոզել, ստիպել կյանքիս էջերում գրել քո մասին: Դու սովորեցիր իմ ստին:
- Կրկին նայեցի ընկերոջս ՝ նա ցույց տվեց:
Արդեն ժամն է քեզ տուն ուղեկցելու, ինչպես այն ժամանակ:
Բայց դու լու՜ռ հայացքով նայում ես ինձ, չես ցանկանում գնալ:
-Պետք է, պետք է գնանք:
-Ե՛կ, Ե՛կ:
Քայլում ես լու՜ռ ասես չես ցանկանում պահը ավարտվի:
-Դե ինչ սիրելիս ՝ հաջողությո՛ւն:
Հանկարծ հետևիցս ձայնդ ստիպեց ինձ կանգնել՝ շրջվեցի:
- Մի՛ գնա, ուզում եմ քեզ անվերջ իմ կողքին տեսնել:
- Հա՜ ես էլ էի այդպես ցանկանում, բայց դու դարձրեցիր ինձ օտար:
Հիմա ես քո օտար սիրելին եմ, իսկ դու ՝ իմ ստացված սուտը:
Երբ սուտը գլուխ է բարձրացնում, ամենքն ասես օտար են դառնում: