1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրանական միջուկային դոսյեն: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Նախագահը մանրամասնորեն պատմել է համաձայնագրի մասին, որը ձեռք է բերվել (Ժնևում) «վեցյակի» և Իրանի միջև՝ ընդգծելով Թեհրանի ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Զրուցակիցները պայմանավորվել են պարբերաբար խորհրդակցություններ անցկացնել Թեհրանի հետ հետագա բանակցությունների վերաբերյալ, որոնց նպատակն է համապարփակ որոշման մշակումը, որը թույլ կտա վերացնել միջազգային հանրության անհանգստությունն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ:
«Նախագահ Օբաման ընդգծել է ԱՄՆ-ի կոշտ հավատարմությունը Պարսից ծոցի իր բարեկամների ու դաշնակիցների նկատմամբ»,- նշվում է փաստաթղթում: