«Հայաստանի տնտեսության մեջ մենաշնորհների թիվն ավելի շատ է, քան տարածաշրջանի այլ երկրներում։ Շուկաներում կենտրոնացման մակարդակը բարձր է, և տարածաշրջանի այլ երկրների միջին 6 տոկոսի համեմատ՝ Հայաստանի շուկաներում մենաշնորհները կազմում են 19 տոկոս։ Շուկաների 60 տոկոսն օլիգոպոլիկ կամ մենաշնորհային կառուցվածք ունի։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Հայաստանը վերջին տեղն է զբաղեցնում նաև հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության և ներքին մրցակցության ուժգնության տեսանկյունից։

Այս գնահատականները ներկայացված են Համաշխարհային բանկի՝ «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցություն, միակցելիություն» նոր զեկույցում։ Զարմանալին այն է, որ նույն ՀԲ-ն տարբեր առիթներով գովեստի խոսքեր է շռայլում ՀՀ կառավարության հասցեին և պատրաստվում նորանոր, հարյուրավոր միլիոնների վարկեր տրամադրել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել