«Իրանի հետ «վեցնյակի» բանակցությունների հաջողության, Իրանի նկատմամբ կիրառվող սանկցիաների դադարեցման ֆոնին հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Սյունիքի մարզպետարանը, որը մոնիտորինգի էր ենթարկում իրանական շուկան, մասնավորապես, ոչխարի արտահանման «աշխարհագրությունը», և արդյունքում պարզել է, որ եթե այդ շուկայի գեթ մեկ տոկոսը կարողանա բավարարել Հայաստանը, ապա այն շատ լուրջ թիվ կկազմի թե դրամաշրջանառության, թե Սյունիքի բնակչության զբաղվածության առումով։

Այս օրերին խնդրի առնչութամբ Սյունիքի պատասխանատուները, մարզպետը բանակցություններ են վարում մեր կառավարության, իրանական կողմի, ինչպես նաև Սյունիքի գյուղերի ազգաբնակչության հետ՝ այս ծրագիրը կյանքի կոչելու համար։ Հիշեցնենք, որ այս պահին Սյունիքում ոչխարի գլխաքանակը 100 հազար է, իսկ Իրանի սպառման մեկ տոկոսը կազմում է 900 հազար գլուխ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել