1in.am-ը գրում է.

Եգիպտոսի դատարանը 14 կանանց, ովքեր հանդիսանում են «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման անդամներ, դատապարտել է 11 տարվա ազատազրկման: Դատապարտվածների կեսի 18 տարին դեռ չի լրացել: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նրանք մեղավոր են ճանաչվել բողոքի բռնի ակցիաներին մասնակցելու մեջ: Ակցիաներն անցկացվել էին տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիի լիազորությունները վերադարձնելու պահանջով: Հոկտեմբերին Եգիպտոսում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով զոհվել է մի քանի տասնյակ մարդ:

«Մուսուլման եղբայրներ» շարժման գործունեությունը ներկայում արգելված է. Եգիպտոսի իշխանություններն այդ կազմակերպությունը համարում են ահաբեկչական:

Եվս 6 մարդ հեռակա կարգով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ հանցավոր խմբի կազմակերպման և հրահրումների մեղադրանքով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել