pic_53b1b6f9c97b86043444d55275dcd895Kinoashkharh.am-ը գրում է.

«Մալթայի բազեն» ֆիլմի (գլխավոր դերում` Համֆրի Բոգարտ) արձանիկը նոյեմբերի 25-ին վաճառվել է Նյու Յորքի աճուրդում: Ամերիկյան հանրածանոթ ֆիլմերի հազվագյուտ իրերի «What Dreams Are Made Of» («Ինչից են սարքված երազանքները») անվանյալ առուծախի արդյունքների մասին տեղեկացնում է Bohnam’s աճուրդի տան կայքը: Արձանիկի հետ միասին նոր տերը ստացել է նաև համանուն ֆիլմի DVD սլավառակը:

Աճուրդի անվանումը քաղվածք է«Մալթայի բազեն» ֆիմի մի մեջբերումից: Համֆրի Բոգարտի հերոսը ֆիլմում  ասում է, որ բազեի արձանիկը ստեղծված է նույն բանից, ինչ երազանքները:

Ըստ աճուրդի փորձագետների նկարագրության` արձանիկն աննշան վնասվածքներ ունի, օրինակ` մի քանի քերծվածք գլխին ու կրծքին, բացի այդ, նկատելիորեն ծռված  է պոչի աջ կողմի փետուր: Վերջին վնասվածքը արձանիկին պատճառվել է հոլիվուդյան ֆիլմի նկարահանման ժամանակ: Դերասանուհի Լի Պատրիկը ձեռքից վայր է գցել արձանիկը, երբ տեսարաններից մեկի ժամանակ այն փոխանցում էր Համֆրի Բոգարտին: Ֆիլմի համար պատրաստված է եղել ընդամենը երկու «բազե»:

Արձանիկի նոր տիրոջ անունը չի հրապարակվում: Նախորդ տերն այն ձեռք է բերել 1980-ական թթ. և երբեմն տրամադրել այն Warner Bros ընկերության թանգարանի ցուցահանդեսներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել