Psymag.am-ը գրում է.
Գրեթե բոլոր մշակույթներում մահվան հասկացությունը և դրա ըմբռնումը կենտրոնական դեր են խաղում հասարակարգի ձևավորման մեջ և ուժեղ ազդեցություն ունեն այդ հասարակությունում տեղի ունեցող փոփոխությունների վրա:
Մահը հանդիսացել է կրոնների ստեղծման կարևորագույն նախադրյալներից մեկը` թույլ տալով երկրների կրոնական համակարգի կառավարիչներին պատերազմներ սկսել (խաչակրանց արշավանքներ, ջիհադ) և բազմակողմանիորեն կարգավորել բնակչության ապրելակերպը, թելադրել մշակույթի և արվեստի (կրթություն, երաշժտություն, ճարտարապետություն, գեղանկարչություն) զարգացման ուղին:
Մահվան անխուսափելիությունը, հանդերձյալ գոյությանը հավատի հետ մեկտեղ, մահացածների դիակներից ազատվելու կամ դրանք պահելու հարց է բարձրացրել: Տարբեր կրոններ տարբեր դարաշրջաններում այդ հարցին տարբեր լուծումներ էին տալիս: Մասնավորապես, նման պատկերացումները շատ մշակույթներում հանգեցրել են ծիսակարգային թաղման համար նախատեսված տարածքային հատուկ միավորների՝ գերեզմանների ստեղծմանը: Շատ կրոններում մնացած դիակին, ընդհակառակը, նման կարևորություն չի տրվում: Դրանցում ընդունելի են դիակներից ազատման այլ եղանակներ, օրինակ` դրանց կիզումը կամ Տիբեթում կիրառվող երկնային թաղումը: Վերջինիս ժամանակ դիակները համապատասխան կերպով նախապատրաստվում են և թողնվում սարի գագաթին` թևավոր գիշատիչներին օգտագործելով որպես արարողության տարր: Տիբեթում կանոնակարգված պատրաստությունները, որոնք համարվում է, որ հոգուն պետք է ռեինկարնացիայի հնարավորություն տան, խորը ուսումնասիրման առարկա են հանդիսանում: Մումիֆիկացիան կամ զմռսումը որոշ մշակույթներում նույնպես տարածված երևույթ է: Այն նպատակադրված է դանդաղեցնելու մարմնի քայքայումը :
Բազում մշակույթներում մահը նաև իրավական արտահայտում է ստացել: Մասնավորապես, հանգուցյալի սեփականության վերաբաշխման հետ կապված հարցերի կարգավորումը, ժառանգական իրավունքների սահմանումը, ինչպես նաև ժառանգության հարկումը որոշ երկրներում՝ այդ թվում և Հայաստանում:
Մահապատիժը մահվան մեկ այլ արտահայտում է հասարակության մեջ: Մահապատիժը այն կիրառող իրավական համակարգերի մեծամասնությունում նախատեսվում է կանխամտածված սպանության, լրտեսության, դավաճանության համար՝ որպես ռազմական դատարանի միջոց: Որոշ երկրներում այն նաև գործածվում է սեռային (ամուսնական դավաճանություն, սոդոմիա) և կրոնային (կրոնական դասալքություն, պետական կրոնից պաշտոնական հրաժարում) հանցագործությունների դեպքում: Շատ վարչահրամայական համակարգերում թմրամիջոցների թրաֆիքինգը նույնպես պատժվում է մահապատժով: Չինաստանում մահապատիժ է նախատեսված նաև մարդկային թրաֆիքինգի և կաշառակերության ծանր դեպքերի համար: Բազմազան երկրների զինվորական ուժերում ռազմական տրիբունալի որոշմամբ մահապատիժ է նախատեսված վախկոտության, դասալքության, չհնազանդման և ըմբոստության համար:
Մշակութային հատուկ նշանակալիություն ունեն պատերազների ժամանակ տեղի ունեցող մահերը և սուիցիդալ հարձակումները, որոնցից են ահաբեկչական և կամիկաձեների մարտավարության արտահայտումները:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ