1in.am-ը գրում է.
Հետազոտողները պարզել են, որ տեսախաղերը կարող են բարձրացնել երեխաների սովորելու ունակությունը, լավացնել նրանց առողջությունն ու սոցիալական հմտությունները:
Տեսախաղերի ազդեցությունը երեխաների հոգեբանության վրա երկար ժամանակ քննարկվել է մասնագետների շրջանում: Նրանցից ոմանք նախազգուշացնում էին, որ խաղերը կարող են առաջացնել կախվածություն, ընկճախտ, դառնալ անկառավարելի ագրեսիայի պատճառ:
Գիտնականները չեն ասում, որ տեսախաղերը կողմնակի ազդեցություն չունեն, սակայն պնդում են, որ դրանք շատ դրական ազդեցություններ ունեն:
Հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Իզաբելա Գրանիչը նշել է, որ տեսախաղերը կարող են ուժեղացնել մի շարք ճանաչողական հմտություններ, օրինակ՝ տարածական կողմնորոշումը, զարգացնել տրամաբանական մտածողությունն ու հիշողությունը, երեխաներին օգնում են զարգացնել խնդիրները լուծելու հմտությունները: Հեղինակները պնդում են, որ սա վերաբերում է հատկապես խաղերին, որոնց մեջ կրակում են, ինչպիսին Call of Duty-ն:
Հեղինակները նաև նշել են, որ տեսախաղերը խաղացողի սթրեսադիմացկունությունը որոշելու արդյունավետ միջոց են, հայտնում է Mail Online-ը: