1in.am-ը գրում է.
Սուբծննդյան եղևնին, որը տեղադրված է եղել Նեապոլի Ումբերտո І-ի պատկերասրահում, տեղադրումից ժամեր անց գողացվել է՝ հայտնում է Canalenapoli.it պորտալը:
Ութ մետր բարձրությամբ ծառը տեղադրվել էր պատկերասրահի նախասրահում երկուշաբթի և գողացվել մինչ կեսգիշեր: Տեսահսկման սարքերի տեսագրություններից երևում է, որ գողությունը կատարել են երեխաները: Հատկանշական է, որ մի խումբ երեխաներ կարողացել են այն տանել առանց ապամոնտաժման հատուկ սարքավորում գործադրելու:
Ավելի ուշ եղևնին հայտնաբերվել էր գողության վայրից հարյուրավոր մետրեր հեռու՝ իսպանական թաղամասի խաչմերուկում: Երեխաները փորձել են խոչընդոտել ոստիկաններին եղևնին հետ տանելու հարցում, սակայն այն վերադարձվել է պատկերասրահ:
Հաղորդվում է, որ սա սուրբծննդյան քաղաքային եղևնու գողության առաջին դեպքը չէ: