Մարդուն դժվար էր ապրելը աշխարհում : Սերը նրա կյանքում քիչ էր , իսկ տանջանքը շատ-շատ : Մահվանից հետո նա հայտնվեց դրախտում : Դրախտային ծաղիկների անմահական հոտերից նրա հոգին լցվեց երջանկությամբ և նա բացականչեց ...
- Աստված իմ ... կյանքը դրախտում աստվածային է , իսկ երկրի վրա այն լի է վշտերով , նվիրիր մարդկանց երկրային ծաղիկներ որպեսզի քչանա նրանց վշտերը երկրի վրա :
- Իմ ծաղիկները վաղուց են ծաղկում աշխարհում : Հրեշտակները նրանց անվանում են երկրային ուրախություն , իսկ մարդիկ - սեր , - հնչեց պատասխանը:
- Ես մտածեցի , թե երկրային ծաղիկները ծաղկում են միայն դրախտում , - զարմացավ մարդը :
Եվ լսեց պատասխան .
- Նրանք ծաղկում են ամենուր , որտեղ կա սեր ...
Նյութի աղբյուր՝ http://melineblog.blogspot.com/2012/06/blog-post_06.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել