summer1101 / PinterestՍեքսի սովորական վայրի փոփոխությունը հիանալի է ազդում զույգի սեքսուալ կյանքի վրա: Փորձարկեք նոր` ռոմանտիկ կամ էքստրեմանլ վայրեր և չեք փոշմանի:

Բոլոր զույգերը ռոմանտիկա են փնտրում. դա մտերմացնում է իրենց, իսկ հարաբերություններն ավելի հագեցած դարձնում: Իսկ եթե հարցնենք մարդկանց, թե որ մթնոլորտն է ռոմանտիկ, 95%-ը կպատասխանի` ատլասե սպիտակեղեն, մոմեր, վարդի թերթիկներ, երաժշտություն և գինի: Իրականում ռոմանտիկան կարող է լինել ամեն քայլափոխին: Պետք է պարզապես այն տեսնել:

Սիրով զբաղվելու ամենառոմանտիկ վայրերն են`

Գիշերային լողափ

Բազմաթիվ զույգեր դա բազմիցս փորձարկել են: Լռություն, ալիքների ձայն, աստղեր, լուսին... Կարելի է ջրային մատրասի վրա հեռանալ ափից և հենց ջրի վրա տրվել սիրուն:

Բնության գրկում, վրանի մեջ

Նման սեքսը նույնպես չի մոռացվի. ամենուր բնություն է, թռչունների ծլվլոց, մաքուր օդ, էլ ի՞նչ է պետք: Թեև կարելի է սեքսով զբաղվել նաև հենց խոտի վրա, եթե հաջողվի ամայի վայր գտնել: Միայն թե պետք է զգուշանալ մրջույններից և տարատեսակ միջատներից:

Խոտանոց, խոտի դեզեր

Իզուր չեն ֆիլմերի էրոտիկ տեսարաններում հաճախ օգտագործում խոտի դեզերը: Համաձայնեք` գեղեցիկ է նայվում:

Սեքս անձրևի տակ

Սա բոլորը չեն փորձարկել, բայց հաստատ արժե: Իհարկե եթե եղանակը թույլ տա: Դա ինչ-որ կերպ կհիշեցնի ցնցուղի տակ սեքսին, բայց անհամեմատ ավելի հաճելի կլինի:

Ինչպես տեսնում եք` ցանկության դեպքում ռոմանտիկա կարելի է գտնել ամենուր: Միայն թե հիշեք, որ սեքսն ինտիմ զբաղվում է, որտեղ պետք է մասնակցեն միայն երկուսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել