Ամենաշատը երկու բան չեմ սիրում. սպասել ու հրաժեշտ տալ : Սպասողական վիճակը կարող է սպանել մարդուն . երբ ոչինչ քո ձեռքերում չէ, դու չես կարող որոշել, փոփոխել : Դու պետք է սպասես : Սպասես ու վերջ :
Հրաժեշտ տալն էլ սպասման նման անորոշ, ոչ մի հստակ բան չասող , զզվելի վիճակ է :
Այսօր ես ու բլոգս ժամանակավոր կբաժանվենք : Ու բլոգիս հետ միասին կմնան ընթերցողներս, նրանց հետ ակտիվ շփումն ու մեկնաբանությունները :
Երբեմն ինչ-որ բանի հասնելու համար պետք է դուրս գալ հարմարավետության գոտուց, անել այն, ինչ չես ուզում անել : Եթե պետք է , ուրեմն պետք է :
Ես կվերադառնամ մոտ մեկ ամսից : Կգամ ու կլրացնեմ այն դատարկությունը, որը իմ գնալուց հետո այստեղ կծնվի :
Ես չեմ լքում իմ ընթերցողներին, ես չեմ լքում իմ բլոգը : Ես ուղղակի ինչ-որ ժամանակով գնում եմ : Ինչպես ''Дом Солнца'' ֆիլմում Գերդան է ասում իմ շա՜տ սիրելի կերպար Солнце-ի մասին ՝ Он ушел, а не бросил. А это две разные вещи.
Ես գնում եմ, բայց չեմ լքում : Նման բան չի կարող լինել))))
Ուղղակի մոտ մեկ ամիս նոր գրառումներ չեն լինի : Ֆեյսբուքյան ՛՛լայք՛՛ էջը ավելի պասիվ կլինի :
Բլոգումս բավականին նյութ կա հավաքված .հիմա կարելի է դրանք վերընթերցել, միգուցե փորփրելիս լավ ու հետաքրքիր գրառումներ գտնեք ))))
Իսկ ես կգնամ գնացքի ճանապարհով))) Կքայլեմ ռելսերով ու միշտ կիմանամ, որ ճիշտ ուղով եմ գնում , գնացքի ռելսերն ինձ ետ են բերելու բլոգիս մոտ, ճանապարհս չեմ կորցնի :
Գրողը տանի , ես չեմ գնում մեռնելու )))) Ուղղակի իրական կյանքում կան սխալներ, որոնք ուղղել է պետք : Արագ կուղղեմ ու կվերադառնամ :
Խոստանում եմ, որ կվերադառնամ նոր նյութերի ահռելի պաշարով : Այս ժամանակահատվածում էլի աշխատելու եմ . թեմաներ կառանձնացնեմ, հետաքրքիր նյութեր կհավաքեմ, գլխումս նոր հերոսներ կծնվեն, նոր բնավորություններ կստեղծեմ :
Շնչելու համար ինձ երկու բան է հարկավոր ՝ դասական ռոք ու անընդհատ ստեղծագործել))) Առանց այս երկուսի ես ուղղակի գոյությունս չեմ պատկերացնում :
Բլոգումս նոր գրառումներ չեն լինի, բայց ես անընդհատ աշխատելու եմ, խոստանում եմ : Նոր նյութերը տեղ կգտնեն բլոգումս մեկ ամսից :
Իսկ մինչ այդ ձեզ մնում է սպասել Սյունե Սևադային, ով ռելսերով ճամփա է ընկել : Գնում է, որ շուտ վերադառնա : Վերադառնա թարմացած, նորովի : Էլի լինի ակտիվ, էլի ձեզ հետ բլբլա ու փիլիսոփայի : Էլի սխալվի, զայրանա , մեկ-մեկ ավել-պակաս խոսի ... Մի խոսքով՝ իսկական մարդ ու ամենաիսկական Սյունե Սևադա լինի :
Ես չեմ լքում ձեզ ու իմ բլոգը : Ես ուղղակի գնում եմ : Գնում եմ գնացքի ռելսերով : Դա նշանակում է՝ անպայման վերադառնալու եմ : Շուտով կհանդիպենք ու... ես կկարոտեմ ձեզ ))))
Այս հրաշք երաժշտությունն էլ թող խոսքերիս շարունակությունը լինի : Թող ասի այն, ինչ ես չասացի : Շուտով կհանդիպենք . չէ՞ որ ռելսերը չեն թողնի, որ սխալ ուղով գնամ կամ էլ թե կորցնեմ ճանապարհս :
Առայժմ)))
Նյութի աղբյուր՝ http://sunesevada.blogspot.com/2012/06/blog-post_06.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել