Ցանկացած կնոջ զգեստապահարանում հագուստը բաժանվում է երեք տեսակի` իր համար, ընկերուհիների համար և տղամարդկանց համար: Պետք չի խառնել այս երեք տեսակները:
Վերանայեք շարֆերի, վզկապների և շրթներկի հավաքածուները: Շարֆն ու շրթներկը պետք է ներդաշնակության մեջ լինեն:
Եթե ձեր կիսաշրջազգեստը կամ զգեստը քայլելիս վեր է բարձրանում, ապա պետք է կամ այլ ձևվածք ընտրեք, կամ կրեք մեկ համար մեծ հագուստ:
Հիշեք` սպիտակ կոշիկներ կրում են միայն մինչև ժամը 5-ը:
Չեն լինում ընդարձակ ոտքեր, լինում են վատ զուգագուլպաներ: Չեն լինում տգեղ կանայք, լինում են անգրագետ վարսավիրներ:
Մի վախեցեք բարձր կրունկներից: Պարտադիր չի, որ բարձրակրունկներն անհարմար լինեն:
Լավ ճաշակի համար պետք է աշխատել ամեն օր:
Կոշիկը պետք է լինի ոչ միայն հարմար, այլև նրբաճաշակ: Տաբատի գույնի կոշիկները տեսողականորեն երկարացնում են ոտքերը:
Դասական կոստյումը կարող է լինի ոչ միայն գրասենյակային, այլև երեկոյան:
Եթե վառ ու արտահայտիչ զգեստ եք կրում, ուշադիր եղեք, որպեսզի համեստ սանրվածք ունենաք:
Շատ կանայք անիմաստ վախենում են աշխատավայրում կրել ատլասե հագուստ` այն չափից դուրս տոնական համարելով: Եթե հագուստը լինի չեզոք գույնի, ապա համարձակորեն կարող է համարվել գրասենյակային:
Մի ամաչեք ձեր կառուցվածքից: Այն, ինչ Աստված է ձեզ տվել, գեղեցիկ է:
Երբ մորթին և մազերը միաձուլվում են, ծիծաղելի բան է ստացվում:
Երեկոյան հանդերձանքի համար երկու կանոն կա. պետք է փայլի միայն մի բան` կամ զգեստը, կամ աքսեսուարները:
Այն դեպքում, երբ ավելորդ քաշի հետ խնդիր ունեք, բարձրակրունկները որոշիչ դեր կարող են խաղալ`օգնելով թաքցնել կազմվածքի թերությունները: