Slaq.am-ը գրում է.
Սիրված դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը հանրության համար դարձավ ճանաչված «Եղբայրներ» սերիալից, ապա նա եղել է «Մամա» սերիալի գլխավոր դերակատարը, որից հետո նկարահանվում է «Տնփեսա»-ում: Այսօր արդեն գեղեցկուհի Ալինան մեծ պահանջարկ է վայելում իբրև դերասանուհի: Ալինա Մարիտիրոսյանը սիրով համաձայնվեց պատասխանել Slaq.am-ի մի քանի հարցերի:
Կուզենայի՞ք տղա ծնված լինել:
Չեմ մտածել անգամ տղա ծնվելու մասին երբեք, որովհետև ինքս կայացած եմ եղել շատ վաղ տարիքից և ինքնուրույն լիդեր:
Կյանքում ի՞նչն եք անընդունելի համարում:
Չեմ ներում և ընդունում սուտը, դավաճանությունը:
Ո՞ր դերում չեիք համաձայնվի խաղալ:
Չեմ նկարվի նենց դերերում որը ինչ որ կերպ կվնասի իմ տղային, կամ իմ ընտանիքին և ի վերջո իմ քրիստոնեությանը:

Ո՞ր դեքում կհամաձայնվեք բաց տեսարաններում խաղալ:
Բաց տեսարաններում չեմ նկարվի երբեք:


