Lragir.am-ը գրում է.

Հայաստանում 2012 թվականին աղքատության ցուցանիշը 2011 թվականի նկատմամբ թեև նվազել է, սակայն 2012 թվականին 2008թ.-ի նկատմամբ երկրում 1.8 անգամ կամ 1.2 տոկոսային կետով ավելացել է ծայրահեղ աղքատության մակարդակը, շատ աղքատների մակարդակը՝ 7.1%-ով կամ 0.9 տոկոսային կետով:

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վերլուծական զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանում ընդհանուր աղքատության մակարդակը 2008 թվականի համեմատ ավելացել է 17.4%-ով կամ 4.8 տոկոսային կետով: 2012 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 32.4%, ինչը 7.4%-ով ցածր է 2011 թվականի ցուցանիշից ( 35.0%):

Ըստ զեկույցի՝ 2008-2012 թվականներին Հայաստանում աղքատության մակարդակի աճը պայմանավորող առավել կարևոր գործոնը 2009 թվականի տնտեսության խոր անկումն էր`14.1%: «Հայաստանի տնտեսությունը 2010թ.-ին մի փոքր աճեց նախորդ տարվա նկատմամբ, սակայն աճը կազմեց միայն 2.2%, 2011թ.-ին 2010թ.-ի նկատմամբ`4.7%: Բավականին զգալի էր 2012թ. ՀՆԱ-ի աճը` 7.2%, սակայն դա դեռևս բավարար չէր հասնելու 2008թ.-ի մակարդակին»,- նշվում է զեկույցում:

2012թ.-ին Հայաստանի բնակչության ամեն երրորդը աղքատ է, նրանցից 13.5%-ը՝ շատ աղքատ: ԱՎԾ-ն արձանագրել է, որ չնայած 2012թ.-ին 2011թ.-ի նկատմամբ աղքատության մակարդակը նվազել է, սակայն 2008թ.-ի համեմատ թե աղքատության մակարդակը, թե դրա խորությունն ու սրությունը, դեռևս բարձր են:

Հայաստանի մշտական բնակչության ցուցանիշի հաշվով 2012թ.-ին աղքատների թվաքանակը կազմել է մոտ 980 հազար մարդ, շատ աղքատներինը`408 հազար մարդ, իսկ ծայրահեղ աղքատներինը՝ մոտ 85 հազար:

«Աղքատության խորության 5.6% գնահատականը ցույց է տալիս, որ եթե երկիրը հնարավորություն ունենար յուրաքանչյուր անհատի հաշվով հավաքագրելու (մոբիլիզացնելու) աղքատության գծի 5.6%-ին համարժեք ռեսուրսներ, և եթե այդ ռեսուրսները հատկացվեին աղքատներին, ապա աղքատությունը տեսականորեն կվերանար: 2012թ.-ին աղքատության խորությունը գնահատվել է 5.6%` 2008թ.-ի 5.1%-ի համեմատ (աճը 9.8% կամ 0.5 տոկոսային կետով), իսկ աղքատության սրությունը գնահատվել է 1.6%` 2008թ.-ի 1.4%-ի համեմատ (աճը 14.3% կամ 0.2 տոկոսային կետով):

Երկրում աղքատության մակարդակն ըստ տարածաշրջանների ամենացածրն է մայրաքաղաք Երևանում՝ 25.6%, այն 1.6 անգամ ցածր է, քան այլ քաղաքային բնակավայրերում: 2012թ.-ին 2008թ.-ի համեմատ աղքատության աճը Երևանում կազմել է 5.5 տոկոսային կետ, այլ քաղաքային բնակավայրերում`4.4 տոկոսային կետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել