Esem.am-ը գրում է.
Ամիսներ առաջ Բուբուն անունով մի աղջիկ համացանցում տեղադրեց Լիլիթ Հովհաննիսյանի «Իմ սրտին ասա» երգի կրկնօրինակումը, այն մեծ քանակությամբ դիտումներ ունեցավ և «իրար խառնեց» Լիլիթի երկրպագուներին: Կատարմանն արձագանքեց անձամբ երգչուհին` նշելով, որ շատ է հավանել իր երգի նոր մատուցումը:
ESem.am-ի հետ զրույցում Բուբունը նշեց, որ տեսանյութը համացանցում տեղադրելով հայտնի դառնալու ցանկություն չի ունեցել. «Իրականում չէի էլ պատկերացնում, թե ինչ կլինի: Ինքնաբուխ ու անկեղծ կատարում էր, որն ընկերներիս միջոցով հայտնվեց համացանցում և տարածվեց»:

Բուբունը սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, այնուհետև` Երգի պետական թատրոնի լրագրության և հաղորդավարության բաժնում: Երգարվեստում իր տեղն ունենալ ձգտող աղջկա համար միշտ երազանք է եղել Երգի պետական թատրոնի վոկալի բաժնում սովորելն ու երգչուհի դառնալը, սակայն ծնողները դեմ են եղել: «Ընկերուհիներս միշտ ասում էին՝ ինչ էլ լինի, պետք է ընդունվես վոկալի բաժին, բայց ես գիտեի, որ ծնողներս երբեք չեն համաձայնի: Երբ ավարտեցի ժուռնալիստիկայի բաժինը, նրանց ասացի ցանկությանս մասին, բայց կտրուկ դեմ էին: Ընկերուհուս հետ գնացի, քննությունը գաղտնի հանձնեցի և ընդունվեցի: Երբ իմացան, շատ բարկացան: Կյանքում առաջին անգամ լացս ինձ օգնեց, որ հասնեմ ուզածիս»,- անկեղծացավ նա:

Երգի Պետական թատրոնում սովորելու տարիներին Բուբունի ծնողները երբեք չեն մասնակցել նրա համարգներին, քանի որ երբեք չեն հավատացել, որ իրենց աղջիկը կարող է երգել. «Դիպլոմայինիս օրը՝ մեր ավարտական համերգին, հայրիկիս հրավիրեցի: Երբ տեսա, որ եկել է, շատ զարմացա: Երբ հայտարարեցին անունս, առաջինը հորս դեմքին նայեցի, մեջս ուժ գտա ու սկսեցի երգել. բոլորը հավանել էին ելույթս, բայց ես հորս արձագանքին էի սպասում: Շատ զարմացա, երբ նա եկավ ու ասաց՝ ապրես, լավ էր: Դա ինձ համար ամեն ինչ էր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ