Tornei-me insano | via TumblrԱսում են` կործանելը միշտ ավելի հեշտ է, քան ստեղծելը: Բայց դա չի վերաբերում այն դեպքերին, երբ պետք է վերջ դնել սիրած մարդու հետ հարաբերություններին այս կամ այն պատճառներով, երբ օբյեկտիվորեն հասկանում ես, որ դուք չեք կարող միասին լինել:

Ինչպե՞ս դա ճիշտ անել` զգույշ և նրբորե՞ն, թե հակառակը` կտրուկ: Ահա թե ինչ խորհուրդ են տալիս հոգեբանները:

Գրիր ամեն ինչ նամակի տեսքով և ուղարկիր... քեզ

Չի խանգարի ավելորդ անգամ հիշեցնել ինքդ քեզ, թե ինչու ես որոշել բաժանվել: Ուստի գրիր զգացմունքներիդ և էմոցիաներիդ մասին և ևս մեկ անգամ համոզվիր, որ ճիշտ որոշում ես կայացնում:

Զանգահարիր նրան և պայմանավորվիր հանդիպել

Իհարկե, կարող ես հեռախոսով սկսել խոսել ձեր հարաբերությունների բարդությունների մասին, բայց հեռախոսով վերջնականապես բաժանվել պետք չի:

Մի անհետացիր, քո մեջ ուժ գտիր խոսելու համար

Ամենաստոր բանը, որ կարող ես անել, պարզապես անհետանալն է, հեռախոսին չպատասխանելը, սոց.ցանցում սիրելիին արգելափակելը: Այդպես վարվում են թույլ մարդիկ, իսկ դու թույլ մարդ չես, չէ՞:

viva la vida. | via TumblrՏեսարաններ մի սարքիր

Հարմար կլիներ, չէ՞, նրան լքել` պատճառաբանելով, ասենք, որ ուշացել է ժամադրությունից: Այդ դեպքում քեզ համար հեշտ կլիներ. չէ՞ որ մեղավորն ինքը կլիներ, իսկ դու կլինեիր պարզապես զոհ: Բայց դա թուլության ևս մեկ դրսևորում է:

Մի լքիր նրան բոլորի աչքի առաջ

Նման պահերը շատ ինտիմ են և պետք է լինեն հանգիստ մթնոլորտում: Մարդկանց աչքի առաջ հարաբերություն պարզելով` ստորացնում ես և՛ քեզ, և՛ սիրելիիդ, և արատավորում ես այն լավ պահերը, որ եղել են ձեր միջև:

Մի հեռացիր անգլիական ոճով

Մի հեռացիր առանց նորմալ խոսելու. մի պահ քեզ իր փոխարեն պատկերացրու և հասկացիր, թե որքան տգեղ կլինի դա. նա իրավունք ունի իմանալու ձեր բաժանման պատճառը:

Մի օգտագործիր ստանդարտ արտահայտություններ

«Դու մեղավոր չես, ես ուղղակի խնդիրներ ունեմ», «Դու շատ լավ տղա ես, բայց...» և այլն: Մի՞թե չես կարող ճիշտ բառեր գտնել:

Մի արա դա հարբած վիճակում

Ոգելից խմիչքն ընդհանրապես վատ ուղեկից է, հատկապես սիրային հարցերում: Եթե մտածում ես, որ այն քեզ համարձակություն կտա, ապա մի մոռացիր, որ այն քեզ նաև հիմարություն կտա: Նման կարևոր բաները կյանքում պետք է անել սթափ գլխով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել