Նոր հարաբերություններ սկսելիս կարող ես միայն երևակայել նոր սիրելիիդ սեքսուալ կարողությունների մասին: Իհարկե կոնֆետա-ծաղկային շրջանում քեզ կարող է թվալ, որ նա կարող է քեզ բավարարել իր մեկ հայացքով, բայց դա միշտ չէ այդպես լինում: Ահա մի քանի նշան, որ քեզ կհամոզեն, որ սիրելիդ իսկական մաչո է: Չէ՞ որ անկողինն այն տեղը չէ, որտեղ հեշտ է հիասթափվել:
1. Նա լավ ունկնդիր է
Այն մարդը, ով ուշադիր հետևում է քո դիմախաղին և ժեստերին, կարողանում է լսել քեզ և ճիշտ պահին ճիշտ խորհուրդներ տալ, հավանաբար լավը կլինի նաև անկողնում: Եթե նա ուշադիր է քո հանդեպ, ապա շանսը մեծ է, որ նա նույնը կլինի նաև անկողնում: Իսկ եթե նրա մոտ զարգացած են նաև շփվելու ունակությունները, ապա վստահ եղիր` նա հմուտ սիրեկան է:
2. Նա տարված է իր հոբբիով
Նրա կիրքն ու հետաքրքրվածությունն ինչ-որ կոնկրետ բանով խոսում են նրա մասին, որ սեքսին նա տրվում է նույն կերպ: Ուստի համարձակորեն հիացիր նամականիշների նրա հավաքածուով կամ հարցուփորձ արա ֆուտբոլային սիրելի ակումբի մասին. նա անպայման երախտապարտ կլինի քեզ, երբ գործը հասնի ինտիմին:
3. Նա մեծահոգի է և չի քննադատում նրանց, ովքեր տարբերվում են իրենից
Ուժեղ և ինքնավստահ մարդիկ սովորաբար հենց այդպես են լինում: Դա նշանակում է, որ նա ճկուն մարդ է, պատրաստ ամեն նոր բանի և փորձարկումների: Դե հասկանում եք` ինչի մասին ենք խոսում :) Եվ ընդհակառակը, որքան մարդ չշփվող է, այնքան ձանձրալի է նրա սեքսուալ ֆանտազիաների աշխարհը:
Իհարկե, այս բոլոր նախանշանները երկրորդ պլան են մղվում, երբ մարդկանց միջև անկեղծ զգացմունք է առաջանում: Չէ՞ որ այդ դեպքում երկուսդ էլ անելու եք ամենը միմյանց հաճույք պատճառելու համար, իսկ դա, թերևս, հիանալի սեքսի գլխավոր նախապայմանն է: