Ինչպես վերականգնել համակարգչից ջնջված ֆայլերը

Սխալներ գործելը մարդու էության մեջ է, սակայն կարևորը հետո դրանք ուղղել կարողանալն է: Երեկ ինքս պատահմամբ ջնջեցի ինձ շատ անհրաժեշտ մի ֆայլ, բայց դրանից ողբերգություն սարքելու փոխարեն որոշեցի փնտրեմ մի ծրագիր, որն ինձ կօգնի վերականգնել ջնջված ֆայլերը, իսկ ով փնտրում է, նա գտնում է: Իսկ այսօր որոշեցի կիսվեմ Ձեզ հետ այս ինֆորմացիայով, քանի որ համոզված եմ շատերին այս ծրագիրը մի օր կկարողանա օգնել: Windows-ի ստեղծողները մտածելով այդ մասին նաև ստեղծել են աղբարկղը (Recycle Bin), որտեղ մնում են այն ջնջված ֆայլերը, որոնք ջնջվում են միայն Delete կոճակը սեղմելով, իսկ եթե ջնջել եք որևէ ֆայլ Shift+Delete կոճակներով, Windows-ն այս դեպքում առաջարկում է մոռնալ այդ ֆայլերի վերադարձի մասին: Բայց Handy Recovery ծրագիրը հենց նման դեպքերի համար է նախատեսված: Բավականին թեթև և հեշտ օգտագործվող ծրագիր: Իսկ ինչպե՞ս օգտվել դրանից:
1. Բացում եք ծրագիրը
2. Նշում այն սկավառակը որտեղ գտնվել է ջնջված ֆայլը և սեղմում Анализ (կարող եք ֆայլեր վերականգնել նաև USB կրիչներից)

3. Բացված պատուհանի ձախ սյունակում նշում եք թղթապանակը, իսկ աջ սյունակում այն ֆայլը, որը ցանկանում եք վերականգնել: Ֆայլը նշելուց հետո Восстановить կոճակը կակտիվանա: Սեղմեք այն:

4. Հիմա նշեք այն վայրը, որտեղ պետք է վերականգնվելուց հետո հյտնվի ֆայլը և սեղմեք OK

Վերջ, իսկ ծրագիրը կարող եք բեռնել ներքևից

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել