Ողջույն սիրելիներս: FashionYan-ում այսօր ձեզ եմ ուզում ներկայացնել մի հրաշալի հոլովակ, որն, ըստ էության, փաստում է այն մասին, որ մենք` աղջիկներս, երբեմն շատ թյուր ու հիմնականում բացասական կարծիք ենք ունենում մեր արտաքինի վերաբերյալ: Մենք երբեք գոհ չենք մեր մազերից, աչքերի գույնից, քթի ձևից, մարմնի կառուցվածքից…
Դիտելով Dove-ի այս հոլովակը` հասկանում ես, թե որքան ես երբեմն թերագնահատում ինքդ քեզ: Հոլովակում կանայք են, ովքեր երիտասարդ նկարիչին նկարագրում են իրենց արտաքինը: Վերջինս առանց կանանց տեսնելու` նկարում է նրանց` ըստ կանանց տված բնութագրի: Այնուհետ նույն կանանց նա նկարում է անծանոթ անցորդի նկարագրության շնորհիվ: Ստացվում են 2 պատկերներ: Առաջին պատկերն ակնհայտորեն նման չէ կանանց, իսկ երկրորդը, որը ստեղծվել է անծանոթ անձանց նկարագրությամբ, ապշեցուցիչ նման է նրանց: