Ներկայացնում է Եվա Մարկոսյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
Կարծում եմ, որ մեր հասարակության գլխավոր խնդիրներից մեկը այն է, որ մենք համախմբված չենք, միասնական չենք, այսինքն` մեր մեջ չկա «ազգ» հասկացությունը: Ազգը պատմականորեն կազմավորված կայուն ընդհանրություն է՝ լեզվի, տարածաշրջանի, տնտեսական կյանքի և հոգեկան կառուցվածքի, որը արտահայտվում է կուլտուրայի ընդհանրության մեջ: Հիմա բոլորը մտածում են իրանց սեփական «ես»-ի մասին, ոչ ոք չի մտածում, թե ինչ անի, որ հայ ժողովուրդը ինչ-որ բանով լավանա, զարգանա: Ոչ ոք ասելով` ի նկատի չունեմ բոլորին: Անշուշտ, կլինեն մարդիկ, որ ինչ-որ բաներ կձեռնարկեն, և, ինչու չէ, նաև կիրականացնեն, բայց դա ընդամենը երևի 1%-ն էլ չի կազմում: Կան մարդիկ, որոնք ձևացնում են, որ իրենց ժողովրդի համար են ինչ-որ բան անում, բայց իրականում նրանց համար կարևոր է իրենց շահը, այսինքն եթե այդ գործի համար ինչ-որ բան են ներդնում, նրանք անպայման սպասում են, որ դրա տասնապատիկ ավելին նրանք հետ կստանան: Այս ամենի մեղավորը կարծում եմ, որ կառավարությունն է, որը նույնպես երրորդ աշխարհի բիզնեսմենի կյանք է վարում: Չեմ կարծում, որ դա ճիշտ է, հակառակ, կառավարությունը պետք է շահագրգռված լինի, որ իր ժողովուրդը առաջընթաց ապրի: Իսկ ի՞նչ է անում մեր կառավարությունը: Նախքան ընտրությունները, նրանք կաշառքի միջոցով մարդկանց ստիպում են, որ ընտրեն այսինչ մարդուն: Այդ իսկ կերպով նրանք դիմացինի կամքին հակառակ որոշումներ են կայացնում, և, ի վերջո, ընտրվում է իրենց ուզած թեկնածուն: Դրան արդեն հետևում է այն, որ արդեն պարզ է դառնում, որ կառավարելու ժամանակ նրանք անելու են այն, ինչ ուզեն: Դա արդեն ազգ չլինելու հիմանական պատճառը կարող է լինել, ոչ թե կարող է, այլ իմ կարծիքով այդպես էլ կա: Մեծ խնդիր է նաև կաշառակերությունը, ճիշտ է սա նույնպես բոլորին չի վերաբերվում, բայց եթե հասարակության մեծ մաս այդպիսին է, ապա արդեն դա էլ է դառնում հասարակությունը բնութագրող տարրերից մեկը:
Նյութի աղբյուր՝ http://heraditak.blogspot.com/2013/11/blog-post_26.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել