Henaran.am-ը գրում է.
Նոյեմբերի 21-ին Henaran.am-ը պատմել էր սահմանամերձ գյուղում բնակվող փոքրիկ Մարիաննայի մասին, որի անմշակ, բայց զարմանահրաշ ձայնը գյուղացիների խոսքով՝ ՛՛թուրքի ականջին է կպնում՛՛: Աղջնակի ամենամեծ երազանքը մեծ բեմում երգելն էր:
Մեր տարածած տեսանյութը պատճառ դարձավ այդ երազանքի արագ իրականացմանը: Պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը դիտելով տեսանյութը՝ որոշում է դիմել երգիչ Արսեն Սաֆարյանին` նոյեմբերի 23-ին կայանալիք մենահամերգին երեխային երգելու հնարավորություն ընձեռելու առաջարկով:
“Ընկերս ասեց` բալիկի մասին և ուղարկեց տեսանյութը: Նայեցի շատ լավ բալիկ էր: Մտածում էի, որ ժամանակը չի ների, որ կազմակերպեմ, քանի որ օր առաջ ուշ երեկոյան եմ իմացել, բայց որոշեցի համենայնդեպս, փորձել: Սկզբում քննարկեցինք Արսենի եղբոր` Արթուր Սաֆարյանի հետ ու հասկացանք, որ դա կարող ենք կազմակերպվել ”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանը:
Արսեն Սաֆարյանը նույնպես հուզված էր.”Կարծում եմ այդ տարիքի երեխայի երազանքը կատարելուց բարձր բան այսօր ես չեմ կարող անել”,-ասաց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ