1in.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն աջակցում է «Եվրամայդան» ակցիայի մասնակիցների եվրաինտեգրացիոն ձգտումներին: Միևնույն ժամանակ նա դեմ է հանդես գալիս դրանց քաղաքականացմանը՝ հայտնում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Այս մասին հայտնում է RBK-ն:

«Ես ողջունում եմ նրանց, ովքեր դուրս են եկել հանուն եվրոպական ինտեգրման: Իսկ նրանց, ովքեր դուրս են եկել լուծելու իրենց քաղաքական հարցերը՝ կուսակցական դրոշների ու կարգախոսների ներքո, որոնցով նրանք գնում են 2015-ի ընտրություններ, նույնպես լավ եմ վերաբերվում»,- ասել է Յանուկովիչն ուկրաինական հեռուստաալիքների լրագրողներին տված հարցազրույցում:

Նախագահն ընդգծել է, որ իրավապահ մարմինները զանգվածային ակցիաների ժամանակ պետք է պահպանեն կարգուկանոնը, և նրանք կատարում են իրենց պարտքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել