1in.am-ը գրում է.
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 17-րդ տուրի հանդիպումներին մարզադաշտերից հետևել են ընդհանուր թվով 73747 երկրպագուներ, այսինքն` ամեն խաղին միջինը ներկա են եղել 9218 ֆուտբոլասերներ: Իսկ մարզադաշտերի զբաղվածությունը կազմել է 38,9%:
Ամենամեծ թվով երկրպագուներ ներկա են եղել «Զենիթ»-«Ռոստով» հանդիպմանը (0:2)` 17457, իսկ հակառակ ցուցանիշով «լավագույն» արդյունքը գրանցվել է «Տոմ»-«Ռուբին» մրցավեճում (0:1)` 3200: Ընգծենք, որ 8 խաղերից 5-ում հանդիպումներին ներկա են գտնվել ոչ ավել, քան 10000 ֆուտբոլասերներ:
Այդպիսով, Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության հաճախելիության միջին ցուցանիշը շարունակում է նվազել: 17-րդ տուրից հետո այդ ցուցանիշը կազմում է 11829 հանդիսատես, իսկ մարզադաշտերի զբաղվածությունը` 51,9%:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_233199.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել