1in.am-ը գրում է.
Քանյե Ուեսթը ձեռնամուխ է եղել նոր ստուդիական ձայնասկավառակի համար նյութերի հավաքման աշխատանքներին ու մտադիր է 2014 թ. ամռանը նոր ալբոմ ներկայացնել իր երկրպագուներին, գրում է ConsequenceofSound-ը՝ հղում կատարելով ռեփերի վերջին հարցազրույցներից մեկին:
Նոր ձայնասկավառակը դեռ անվանում չունի: Ուեսթը նշել է, որ ներկայում իր ուշադրությունը կենտրոնացած է ոչ թե ձայնասկավառակի, այլ հավաքածուների նոր շարքի վրա, որը ներկայացվելու է 2014 թ. սեպտեմբերին: Ընդ որում՝ նա նշել է որ ինքը միշտ երաժշտություն է հորինում ու բիթեր ընտրում:
Ուեսթի 6-րդ ու այսօրվա դրությամբ վերջին ալբոմը՝ Yeezus-ը, վաճառքի է հանվել 2013 թ. հունիսին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_233189.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել