1in.am-ը գրում է.

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և զինված ուժերի կիբեռհրամանատարության ղեկավար Քիթ Ալեքսանդերը մտադիր էր հրաժարական տալ այն բանից հետո, երբ ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակից Էդվարդ Սնոուդենը գաղտնի տվյալներ է հրապարակել, սակայն նախագահ Բարաք Օբաման չի ընդունել նրա հրաժարականը՝ հաղորդում է The Wall Street Journal-ը:

ԱՄՆ նախագահի վարչակազմը չի ընդունել Ալեքսանդերի հրաժարականի դիմումը, սակայն որոշումը միասնական չի եղել: Սպիտակ տանը շատերն այն կարծիքին են, որ բարձրաստիճան պաշտոնյան ամեն դեպքում պետք է հեռանա:

Հոկտեմբերին հաղորդվել էր, որ Ալեքսանդերը հրաժարական պետք է տա 2014 թ. գարնանը: ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության մամլո քարտուղար Վենի Վայնսն այդ ժամանակ հայտարարել էր, որ իր հրամանատարի հրաժարականի պատճառը գաղտնալսումների հետ կապված սկանդալը չէ:

Քիթ Ալեքսանդերն Ազգային անվտանգության գործակալության ղեկավարն է 2005-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել