1in.am-ը գրում է.
Դրամական միջոցների պատճառով անհանգստությունն ու սոցցանցերը մեղավոր են այն բանում, որ մարդիկ ավելի քիչ են ցանկանում զբաղվել սեքսով, ասում են գիտնականները:
Հարցումը, որին մասնակցել է ավելի քան 15 հազար բրիտանացի, ցույց է տվել, որ 16-44 տարեկան մարդիկ սեքսով զբաղվում են ամսական 5 անգամ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Եթե համեմատենք այս ցուցանիշը նախորդ ՝ 1990-91 ու 1999-2001 թվականների հարցումների արդյունքների հետ, ապա սեքսի նկատմամբ հետաքրքրության բացակայությունն ակնհայտ է: Այն ժամանակ բրիտանացիները 1 ամսում սեքսով զբաղվում էին ավելի քան 6 անգամ:
Մասնագետների խոսքով՝ ժամանակակից աշխարհն իր խնդիրներով ու տեխնիկական սարքերով բացասաբար է ազդում բրիտանացիների սեքսուալ ակտիվության վրա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_233174.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել