Վիքիպեդիայի համաձայն՝ լայֆհաքը կյանքը հեշտացնող մեթոդների և հնարքների հավաքածու է, որը օգնում է կյանքը դարձնել ավելի հեշտ ու հարմարավետ: Լայֆհաքինգը օգտակար ու կարճ կանոնների հավաքածու է, որը օգնում է նվազագույն ծախսերով լուծել կենցաղային տարբեր խնդիրներ: Ծանոթացեք մի շարք պարզ ու հասկանալի խորհուրդների, որոնք կարող եք կիրառել առօրյա կյանքում: Դրանցից որոշներին գուցե ծանոթ եք, որոշները գուցե նորություն լինեն ձեզ համար, այնուամենայնիվ կարող եք մտապահել դրանք ու հարկ եղած պահին օգտագործել և գլուխ գովալ, թե տիրապետում եք լայֆհաքինգի գաղտնիքներին:
Վազքից կամ երկար զբոսանքից առաջ հակապերսպիրանտ փչեք ոտքերին: Դա օգնում է պահպանել ոտքերի տաքությունն ու պաշտպանել դրանք կոշտուկներից:
Ատամի սովորական թելը հիանալի միջոց է տորթերի, պանիրների և այլ փափուկ մթերքների կտրատման համար:
Մաքուր գոգաթիակը կօգնի, եթե պետք է մեծ չափսի ամանի մեջ ջուր լցնել:
Ատամի մածուկը հիանալի միջոց է ոչ միայն ատամները լվանալու, այլև ավտոմեքենաների լուսարձակները մաքրելու համար:
Մկրատը կարող է ծառայել որպես խաչաձև պտուտակահան, եթե ձեռքի տակ չունեք համապատասխան գործիք:
Ցավող ատամի ցավը մեղմացնելու գործում կօգնի կծու պղպեղը: Դրեք այն ատամի վրա, և ցավը կանցնի:
Ըմպելիքն արագ սառեցնելու համար շիշը փաթաթեք թաց անձեռոցիկով և դրեք սառցարան:
Սոխը կտրելուց առաջ բամբակե տամպոններով փակեք քթանցքներն ու կխուսափեք արցունքներից:
Երբ աշխատում եք մուրճով, մեխը բռնեք հագուստը կախելու սեղմիչով, և մատները չեն վնասվի:
Եթե կոնտակտային լինզաները չորանում են, փակեք աչքերն ու թրջեք կոպերը:
Երբ խանութներով շրջում եք, ականջակալներ դրեք, և վաճառողները չեն անհանգստացնի ձեզ:
Մսի ֆարշը սառեցնելուց առաջ հարթեցրեք տուփը, և այն ավելի արագ հետ կսառի:
Դրամապանակում կրեդիտային քարտերը դասավորեք ներքևի մասը դեպի վեր. այդպես դրանք ավելի հեշտ դուրս կգան:
Բերանի հոտը ստուգելու համար լիզեք դաստակը, սպասեք մի քանի վայրկյան ու հոտ քաշեք:
Կահույքի վրայից քերծվածքը վերացնելու համար բավարար է այն մաքրել հնդկական ընկույզի միջուկով:
Եթե մաշկը քոր է գալիս, ամուր սեղմեք այդ մասը: Արյան հոսքը կնվազի, և գրգռվածությունը կանցնի:
Թեյի մի քանի պարկիկ դրեք սպորտային կոշիկի տուփում կամ հենց կոշիկների մեջ և կազատվեք տհաճ հոտից: