Եթե Արևելքում ձեզ զգում եք ինչպես եվրոպացի, իսկ Եվրոպայում՝ ասիացի, ուրեմն` դուք հայ եք:
* * *
Հային ու հրեային դատում են, վերջում դատավորին 15 տարի ազատազրկման են դատապարտում: 
* * *
Ապարանցին տաքսի ծառայություն է բացում, վրան գրում` «Մեկ կիլոմետրը` 1000 մետր¦:
* * *
Ուսուցչուհին հարցնում է աշակերտին.
- «Ես գեղեցիկ եմ¦. սա ո՞ր ժամանակն է:
- Անցյալ, տիկին Անթառամ:
* * *

Մի գյումրեցի կին, ավտոբուսից իջնելով, ընկերուհուն համար տոմս է վերցնում.
-Ծաղիկ, տոմս չառնիս:
Ծաղիկը իջնում է հաջորդ կանգառում, նրա ետևից` մի խումբ անտոմս ուղևորներ:
Գյումրեցի վարորդը զայրանում է.
-Ծաղիկմ տոմս առան, բուկետմ մարդ իջան:
* * *

Վանեցու կինը հիվանդանում է: Երկար ժամանակ մտածում են` իրանք կբուժեն, էլ բժշկի վրա փող չծախսեն: Բայց, տեսնելով, որ կնոջ վիճակը գնալով վատանում է, ամուսինը որոշում է գնա բժիշկ կանչի ու տնից դուրս գալիս ասում է.
– Կնի՜կ, որ զգաս մեռնում ես, լամպը կհանգցնես:
* * *

… - Ինձ մի սպանեք, ես 6 երեխա ունեմ, կին, զոքանչ` տանս… մեքենայիս վարկերը դեռ չեմ մուծել բանկին... Այսինքն` լավ, է … սպանեք:
* * *

Կինը ամուսնուն կանչում է ննջարան.
- Սիրելիս, վերնազգեստս հանիր:
- Շատ լավ...
- Կրծկալս էլ հանիր:
- Շատ լավ...
- Վարտիքս էլ հանիր:
- Շատ լավ...
- Դե, մեկ էլ չտեսնեմ` իմ հագուստները հագնես...
***
Փողոցում մարդիկ նկատում են, որ մեկը մի կնոջ ուզում է ցած գցել 4-րդ հարկից: Ներքևից բղավելով նրան ամոթանք են տալիս.
- Բա անհարմար չե՞ս զգում, կնոջդ ուզում ես վերացնել:
- Կինս չի, զոքանչս է,- արդարանում է տղամարդը:
- Մի դրան նայեք, դիմադրում էլ է….
* * *
Բժշկի մոտ.
- Վալոդ, այսօրվանից քեզ չի կարելի ոչ ծխել, ոչ խմել, ոչ կանանց հետ հանդիպել:
- Բժիշկ ջան, բայց չէ՞ որ ես տղամարդ եմ...
- Կարող ես շարունակել սափրվելը...
* * *
Մի կին իր փոքրիկի հետ բարձրանում է ավտոբուս: Վարորդը.
- Վա՜յ, էս ինչ տգեղ երեխա է:
Կինը վրդովված նստում է և սկսում բողոքել կողքի տղամարդուն.
- Էս ինչ օրի հասանք, բարձրանում ես ավտոբուս` վարորդը վիրավորում է...
- Ի՞նչ եք ասում, նա հասարակական աշխատող է, իրավունք չունի նման բան անելու:
- Չգնա՞մ` բողոքեմ...
- Անպայման գնացե՛ք, կուզե՞ք` տվեք ձեր կապիկին բռնեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել